Հայաստան է մատակարարվում ռուսական ալյումին և հացահատիկ Ադրբեջանի տարածքով։ Այս մասին հայտնում են «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն։
Ըստ հաղորդագրության՝ վաղը Հայաստան կհասնեն 2 վագոն ալյումին և 9 վագոն հացահատիկ։
Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել նաև 4 վագոն պարարտանյութ և 4 վագոն հացահատիկ։
Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը շարունակվում է։ Հայաստան է բերվել ավելի քան 8 500 տոննա դիզվառելիք, ինչպես նաև 979 տոննա «ԱԻ-92» և 2 955 տոննա «ԱԻ-95» տեսակի բենզին։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է արտահանվել ավելի քան 25 հազար տոննա ռուսական հացահատիկ, ավելի քան 1,6 հազար տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար։