«Աղքատ թոշակառուների» նախարարի մասին խոսելը՝ իմաստից զուրկ և դատապարտելի է

Որպես մեկը, ով հետևում է հասարակական-քաղաքական իրադարձություններին, ես չկարողացի անտեսել սոցցանցում տեղի ունեցած մի դրվագ, որը, իմ կարծիքով, պահանջում է մանրամասն վերլուծություն։

Երեկ ականատես եղա, թե ինչպես կալուգացի օլիգարխի եղբորորդին, որը հայտնի է իր ագրեսիվ և հաճախ անհիմն հայտարարություններով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին անվանարկում էր որպես «աղքատ թոշակառուների նախարար»։

Այսպիսի ձևակերպումը ոչ միայն ցնցող է, այլև խիստ դատապարտելի։ Այն ոչ միայն թիրախավորում է մեր հարգելի ավագ սերնդի թոշակառուներին, այլև ցույց է տալիս քաղաքական մտածողության և իրականության մասին խորը անգիտություն։

Այս մարդու համար, որը նախկինում հանրությանը «շուն ու շանգյալ» էր անվանում, ապա ավագ սերնդին «աղքատ թոշակառուներ» պիտակավորելը, արդեն զարմանալի չէ։ Սա նույն մոտեցման շարունակությունն է, որը հիմնված է ոչ թե փաստերի վրա, այլ զրպանության և հասարակության որոշ խավերի դեմ հարձակման վրա։

Ես խորհուրդ կտայի Նարեկ Կարապետյանին, նախքան նման դատարկաբանություններ արելը, մի փոքր ժամանակ նվիրել և ուսումնասիրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեությունը։ Եթե նա ծանոթանար նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտների հետ, դրանց ընդգրկունության և կարևորության հետ, կարող էր ավելի լավ պատկերացնել, թե ինչ ծավալի և կարևորագույն աշխատանք է իրականացվում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զբաղվում է ոչ միայն թոշակների հետ կապված հարցերով, այլև աշխատանքի շուկայի, սոցիալական աջակցության, զանգվածային միջոցառումների, աշխատանքային միջոցառումների և այլ հարցերի համակարգմամբ։

Ինչպես հայտնի է, Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացման շեմին է։ Ընդհանուր աղքատությունը նվազել է ռեկորդային ցածր ցուցանիշների մակարդակի։ 2018 թվականի համեմատությամբ նվազագույն կենսաթոշակը եռապատկվել է և շատ վաղուց անցել է նվազագույն պարենային զամբյուղի շեմը, իսկ միջին կենսաթոշակը միջին հետվճարով ավելի բարձր է նվազագույն սպառողական զամբյուղից։ Այս փաստերը հակադրվում են «աղքատ թոշակառուների նախարար» արտահայտությանը և ցույց են տալիս, թե որքան հեռու է իրականությունը նման հայտարարություններից։