ԱՄՆ-ի կայսրության անկման նշանները և Հայաստանի դերը գլոբալ վերափոխման մեջ

ԱՄՆ-ի համար ներկա իրավիճակը բարդանում է նրանով, որ արաբական երկրները, այդ թվում՝ ԱՄԷ-ն, դիտարկում են էներգակիրների արտահանման շրջանակում այլ երկրների հետ հաշվարկներում «նավթադոլարից» հրաժարվելու հնարավորությունը։

Մերձավոր Արևելքի ճգնաժամն ակնհայտորեն ցույց տվեց, որ ԱՄՆ-ն «մեռնող կայսրություն» է, որը ձախողվում է արտաքին քաղաքական ասպարեզում և ցնցվում է ներքին հակասություններից։ Այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Աբովյան Time» հաղորդման շրջանակում։

ԱՄՆ-ի և Իսրայելի «Էպիկական ցասում» լայնածավալ ռազմական գործողությունն Իրանի դեմ արագ արդյունքներ չբերեց։ Փոխարենը Վաշինգտոնը բախվեց մի շարք խնդիրների, որոնք, փորձագիտական համայնքի ներկայացուցիչների կարծիքով, կարող են դառնալ Մերձավոր Արևելքում ամերիկյան անվերապահ գերիշխանության «վերջի սկիզբը»։

Դանիելյանի խոսքով՝ ԱՄՆ-ն ներքաշվել է պատերազմի մեջ, որի պարագայում քաղաքական վերնախավն ու ժողովուրդը չեն հասկանում, թե ինչ են կորցրել Իրանում։ Այս մասին են վկայում նաև սոցիոլոգիական հետազոտությունները. 2026 թվականի մարտի սկզբի հարցումների տվյալներով՝ ամերիկացիների մոտ 60%-ը հավանություն չի տալիս Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությանը։

Բացի այդ, Դանիելյանի դիտարկմամբ, ամերիկյան բանակում մարտական ոգին թուլանում է. որոշ զինվորականներ հրաժարվում են մասնակցել մարտական գործողություններին, քանի որ հասկանում են՝ իրենց մահվան են ուղարկում ոչ հանուն սեփական երկրի։ Քաղաքագետի խոսքով՝ այն միտքը, որ իրենք պետք է զոհվեն հանուն Իսրայելի, զգալիորեն նվազեցնում է բանակի մարտունակությունը։

Դանիելյանն իրավիճակը համեմատում է Հռոմեական կայսրության անկման շրջանի հետ։ Երբ 212 թվականին Կարակալլա կայսեր հրովարտակը հռոմեական քաղաքացիություն շնորհեց կայսրության գրեթե բոլոր ազատ բնակիչներին, այդ թվում՝ արաբներին և այլ ժողովուրդների ներկայացուցիչներին, կայսրության ներսում արժեհամակարգի փոփոխության գործընթաց սկսվեց։ Միաժամանակ Հռոմը պարտություն էր կրում գրեթե բոլոր ճակատներում։

ԱՄՆ-ի համար ներկա իրավիճակը բարդանում է նրանով, որ արաբական երկրները, այդ թվում՝ ԱՄԷ-ն, դիտարկում են էներգակիրների արտահանման շրջանակում այլ երկրների հետ հաշվարկներում «նավթադոլարից» հրաժարվելու հնարավորությունը։

Փորձագետը հիշեցրեց, որ դեռևս 2025 թվականի մայիսին Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելք կատարած շրջագայության ժամանակ հայտարարում էր, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Կատարը համաձայնել են 12–13 տրիլիոն դոլար ներդնելու ԱՄՆ տնտեսության մեջ։ Սակայն այժմ ԱՄԷ-ն ինքն է ֆինանսական օգնություն խնդրում ԱՄՆ-ից և նույնիսկ սպառնում է նավթի վաճառքի հաշվարկներում անցնել այլ արժույթների, եթե Վաշինգտոնը չօգնի։ Բնականաբար, ԱՄՆ-ն նման հնարավորություն չունի, և դա, Դանիելյանի խոսքով, հիմքեր է ստեղծում, որ ԱՄԷ-ն նավթը վաճառի, օրինակ, յուանով։

«Ի՞նչ է նշանակում այս պատերազմը ԱՄՆ-ի համար։ Այնտեղ ներքին բարոյական անկում է, քանի որ արժեհամակարգը, որի վրա կառուցված է ԱՄՆ-ն, փլուզվում է։ Սրան պետք է գումարել տնտեսական խնդիրները։ «Petrodollar»-ը` որպես մեխանիզմ, սկսում է քանդվել, ինչը նշանակում է, որ որոշ ժամանակ անց ԱՄՆ-ն այլևս չի կարողանա «թղթիկներ» տպել՝ ստանալով ապրանքներ ողջ աշխարհից և տարածելով իր ազդեցությունը։ ԱՄՆ-ն այլևս չի կարողանա իր գերազանցությունն ապահովել միանգամից մի քանի ճակատներում։ Սա կարծես թե Միացյալ Նահանգների կայսրության ավարտն է հիշեցնում։ Իհարկե, սա միայն սկիզբն է, և չարժե մտածել, թե այսօր-վաղը ԱՄՆ-ի ազդեցությունը կտրուկ կթուլանա»,- կարծում է փորձագետը։

Ուժի համաշխարհային կենտրոնները, որոնք իրենց ձեռքում են կենտրոնացրել քաղաքական ու ֆինանսական հիմնական ռեսուրսները, աշխատում են ապագա աշխարհի մոդելի ձևավորման շուրջ հաջորդ մի քանի տասնամյակի համար։ Ուստի ամբողջ աշխարհն այսօր վերափոխման գործընթացում է, Հարավային Կովկասը՝ այդ թվում։ Իսկ թե ուր կտանի մեր տարածաշրջանն այդ վերափոխումը, կախված է մի շարք գործոններից՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի քաղաքականությունից մինչև արտաքին ուժերի ազդեցություն։

Այդպիսի գործոններից մեկը, ինչպես նշում է «Աբովյան time»-ի զրուցակիցը, Հայաստանի իշխանությունների կողմից աշխուժորեն գովազդվող «Թրամփի ուղին» է, որի մասին, Դանիելյանի կարծիքով, ավելի տեղ