ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ գոհ չէ Իրանի կողմից առաջարկված գործարքի պայմաններից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Իրանի կողմից առաջարկված գործարքի պայմաններից։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով Իրանի պատասխանը։

«Նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց ես դրանից գոհ չեմ», – ասել է նախագահը՝ նախքան Ֆլորիդա աշխատանքային այցը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը և Իրանը շարունակում են աշխատանքներ կատարել հակամարտության կարգավորման համար, այդ թվում՝ հեռախոսային բանակցությունների միջոցով։

Թրամփը նաև հավելացրել է, որ նախընտրում է Իրանին հարվածներ հասցնելու հրաման չտալ։