Հայաստանի Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը աշխատանքային այց կկատարի Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում։
Նախարարը կմասնակցի «Երկրաշարժերի առողջապահական ազդեցության նվազեցմանն ուղղված առողջապահական համակարգերի պատրաստվածություն և արձագանքում» թեմայով նախարարական միջազգային համաժողովին։
Այցի կազմակերպումը և ծախսերը կատարվում են պետական բյուջեի հաշվին։ Ըստ կառավարության որոշման՝ նախարարի օրապահիկի ծախսերը կֆինանսավորվեն Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Առողջապահության նախարարությանը հատկացված միջոցներից։ Ճանապարհածախսն ու կեցության ծախսերը կֆինանսավորվեն հրավիրող կողմի կողմից։
Այս որոշումը ստորագրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։