Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակիցները ժամանել են Երևան

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմավորել է Եվրամիության պատվիրակության անդամներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Այս գագաթնաժողովին մասնակցում են նաև մի շարք այլ պետությունների ղեկավարներ և պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը, Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչը, Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերը, Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին, Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, Միացյալ Թագավորության վարչապետը, Նորվեգիայի Թագավորության վարչապետը, Շվեյցարիայի Համադաշնության նախագահը, Սերբիայի Հանրապետության վարչապետ Ջուրո Մացուտը, Ուկրաինայի նախագահ Զելենսկին, Ֆինլանդիայի Հանրապետության վարչապետը, Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը, Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն, Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենը և Մոնակոյի Իշխանապետության իշխան Ալբեր Երկրորդը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մի քանի պետությունների ղեկավարների հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության հարցերը։