Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների ճանապարհին հիմնական խոչընդոտներն են պարտավորությունների խախտումը, երկրի նկատմամբ շրջափակումը և ԱՄՆ-ի կողմից ուղղված սպառնալիքները։
Նախագահը իր հայտարարությունը հրապարակել է X սոցիալական ցանցում՝ նշելով, որ «աշխարհը տեսնում է ձեր անսահման երկերեսանի հռետորաբանությունը, և հայտարարությունների ու գործողությունների հակադրությունը»։ Այս հայտարարությունը հնչել է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցությունների վերաբերյալ լարվածության ֆոնին։