Իրոք բուժման կարիք ունեմ, հարբուխ եմ․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հարցմանը պատասխանելով հայտնել է, որ իրոք բուժման կարիք ունի։ Նրա խոսքով՝ նա ունի հարբուխ, որը տասը օրից ավել չի անցնում։

Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը արել է՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նախորդ օրվա արտահայտությանը, որի համաձայն՝ վարչապետը բուժման կարիք ունի։

«Ճիշտն ասած իրոք բուժման կարիք ունեմ, որովհետև մի միչ հարբուխ եմ, որը տասը օրից ավել չի անցնում։ Այնպես որ շնորհակալ եմ իմ առողջական վիճակով այդպես հետաքրքրվելու համար»,- ասել է վարչապետը։