Կիրանց-Բաղանիս հատվածում Ադրբեջանին հանձնված տարածքներում կառուցվել է ադրբեջանական հենակետ, և տեղադրվել է մեծ դրոշ

Հայաստան-Վրաստան ճանապարհի Կիրանց-Բաղանիս հատվածում, որտեղ 2024 թվականի սահմանազատման արդյունքում միակողմանի կերպով Ադրբեջանին էին հանձնվել Կիրանց գյուղից շուրջ 15 հեկտար տարածք, Կիրանց-Բաղանիս հատվածում շուրջ 30 տարի ամրացված պաշտպանական դիրքեր և Բերքաբեր գյուղի մոտակա դիրքերը, այսօր նոր իրադարձություն է տեղի ունեցել։

Սահմանազատումով Ադրբեջանին հանձնված նախկին պաշտպանական դիրքում ներկայում ադրբեջանական հենակետ է կառուցվել։ Այս կառույցը հոգեբանական ծանր ազդեցություն է թողնում Հայաստան-Վրաստան ճանապարհի այդ հատվածով երթեւեկողների վրա։

Բացի այդ, միջպետական ավտոճանապարհի դեմ-դիմաց վերջերս տեղադրվել է Ադրբեջանի մեծ դրոշը։

Այս իրադարձությունները տեղի են ունենում այն պայմաններում, երբ հայաստանյան քաղաքական դաշտում իրավիճակը կրկին շիկանում է, և իրավապահ մարմինների ուշադրությունը կենտրոնացած է մի շարք հարցերի վրա։