ՀՀ կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում ես նշել եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միմյանց երկրներ կատարած այցերը խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալության տրամաբանության մեջ կարևոր և պատմական նշանակություն ունեն։
Այս հանգրվանը, որին մենք հասել ենք, շատ ուրախալի է։ Պետք է շարունակաբար լավարկել երկու երկրների միջև հարաբերությունները, որպեսզի խաղաղությունը գնալով ուժեղանա։ Մենք պետք է հաստատենք բնականոն հարաբերություններ, որոնք երկարաժամկետում կդառնան ռազմավարական առումով բարիդրացիական։