Այսօրվանից «Հայաստան» դաշինքի առաջին կին ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը մասնակցել է բլից հարցերի ձևաչափին։
Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքն ունի «ամենամրցունակ ծրագիրը»։ Նա վստահեցնում է, որ իշխանության գալու դեպքում քաղաքացիները փոփոխությունները կզգան ամենուր։
«Առաջինը դրանք կզգան սահմանին՝ ժամանակակից զինտեխնիկայով կահավորված բանակի շնորհիվ։ Դրանից հետո՝ քաղաքացին կզգա իր գրպանում, իր հողի վրա, իր արժանապատվության մեջ։ Մենք չենք կարող ուրանալ մեր սեփական պատմությունն ու հիշողությունը»,- նշեց Աննա Գրիգորյանը։
Նա նաև անդրադառնալով քաղաքական պատասխանատվության հարցին, ընդգծեց, որ եթե իշխանությունը չկատարի իր հիմնական խոստումները, հանրությունը իրավունք ունի պատժելու այն ընտրությունների միջոցով։
Հարցին՝ արդյոք պատրաստ կլինե՞ն ընդունել որոշումներ, որոնք կարող են վարկանիշի անկման բերել, պատասխանը կտրուկ էր․ «Ո՛չ, վարկանիշի անկում չի լինելու»։
Բլիցի ընթացքում քննարկվեցին նաև անվտանգության, արժանապատիվ կյանքի, կրթության և սոցիալական քաղաքականության հարցերը։ Գրիգորյանը վստահեցրեց, որ ուսանողները ևս կզգան փոփոխությունները, այդ թվում՝ անվճար կրթության հնարավորություններով։
Վերջում նա վստահեցրեց, որ առաջիկա ամիսների ընթացքում քաղաքական գնահատականները և «պատիժները» կլինեն հենց ժողովրդի կողմից։