ՀՀ կառավարության կողմից ցեղասպանության ժխտման վերաբերյալ կեղծ լուրեր են սկսել տարածվել։ Այս անգամ կեղծ պնդումների հեղինակը ռուսամետ քարոզչությամբ հայտնի թուրք լրագրող Օքայ Դեփրեմն է։ Նրա կողմից տարածված տեղեկությունները հայտնվել են նաև հայալեզու տեղեկատվական տիրույթում։
Այսպիսով, Օքայ Դեփրեմը հերթական անգամ հրապարակել է Հայաստանի վերաբերյալ սխալ և կեղծ տվյալներ։
Ապրիլի 6-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ դժգոհություն էր արտահայտել այն հանգամանքով, որ վարորդների ներկայացուցիչները չեն ներգրավվել ուղեվճարների հավաքագրման գործընթացում։
Միևնույն ժամանակ, Կոտայքի մարզում իր այցի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Ռուսաստանից Հայաստան է մտնում ամսական 150-180 միլիոն դոլար։