Հրազդանի և հարակից գյուղերի 41 ընտրատեղամասերում, որտեղ ընտրելու իրավունք ունեին 54 հազար 187 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած արդյունքների համաձայն՝ ստացել է 15 հազար 209 ձայն։
Այս տվյալները հրապարակվել են ընտրություններից հետո, երբ ԿԸՀ-ն իրականացնում է վերահաշվարկ։ Ըստ հրապարակված տվյալների՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ստացել է 8158 ձայն, «Բարգավաճ Հայաստանը»՝ 1327, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 4009 ձայն։
Հրազդան քաղաքում և նրա շրջակա գյուղերում ընտրական գործընթացներում առանցքային դեր ունեն Սասուն Միքայելյանը և նրա քաղաքապետ որդին։ Քարոզարշավի ընթացքում նրանք Փաշինյանի համար Լեռնանիստից բերած գառի խաշլամով սեղան էին բացել։
Սասուն Միքայելյանը յուրաքանչյուր ընտրությունում իր կայուն 13-ից 15 հազար ձայնը ունի Հրազդանում։ Այս ընտրություններում, չնայած իր և իր որդու կողմից ներդրված մեծ ջանքերին, նրանք չեն կարողացել մի քիչ ավելի ձայն հավաքել։
Հարց է առաջանում, թե արդյո՞ք Կոտայքում տեր ու տնօրինություն անող այս ընտանեկան կլանը, եթե չլիներ, արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և Նիկոլ Փաշինյանը ինքնուրույն կկարողանային ստանալ այդ 15 հազար ձայնը Հրազդանից։
Ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանն ու նրա կուսակցությունը հայտնվեցին միաժամանակ երկու գործընթացների մեջ։
Հիշատակության համար նշեմ, որ ընտրական գործընթացի ընթացքում ադրբեջանական մեդիան անթաքույց կերպով աջակցություն էր դրսեւորում որոշ քաղաքական ուժերի նկատմամբ։