Հանրության շրջանում ակտիվ քննարկումներ են ընթանում «Միասնության թեւեր» կուսակցության ֆինանսավորման և նախընտրական ծախսերի կապակցությամբ։
Տարբեր աղբյուրներում հայտնվել են տարբերակներ կուսակցության ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ։ Ըստ տարածված լուրերի՝ կուսակցության ֆինանսավորման հիմնական աղբյուրը Ռուսաստանի Մոսկվա քաղաքն է։
Սակայն մեր տեղեկությունների համաձայն՝ կուսակցության նախընտրական արշավի համար նախաձեռնված ծախսերը հիմնականում ֆինանսավորվում են այլ ճանապարհով։ Ըստ մեր աղբյուրների՝ կուսակցության ղեկավար Արման Թաթոյանը նախընտրական արշավի համար խոշոր գումարի վարկ է վերցրել։ Այդ վարկի գումարը կազմում է մոտ 500 հազար դոլար։
Այս հարցի առթիվ մեր լրագրողը հարցազրուցել է կուսակցության անդամ Դավիթ Անանյանի հետ, ով զբաղեցնում է կուսակցության ցուցակում երկրորդ հորիզոնականը։ Երբ լրագրողը հարցրեց՝ ճի՞շտ է, որ կուսակցության ղեկավարը նախընտրական ծախսերի համար այդպիսի գումարի վարկ է վերցրել, Դավիթ Անանյանը հրաժարվեց հաստատել կամ ժխտել այդ տեղեկությունը՝ նշելով, որ այդ հարցով իրենից ոչ մի տեղեկություն չի հասել։