«Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյան-Ալիև-Էրդողան եռագլուխ դևն է»․ Քրիստինե Վարդանյան

Վանաձորում կայացած նախընտրական քարոզարշավի ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարել է, որ Հայաստանում իշխում է պատերազմի կուսակցություն։

«Մենք հաճախ ասում ենք, որ մեր երկրում չկա պատերազմի կուսակցություն, բայց ես վերջերս եկել եմ այն եզրակացության, որ սխալ ենք ասում։ Իրականում Հայաստանում կա պատերազմի կուսակցություն, և այն իշխող կուսակցությունն է։ Այդ պատերազմի կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունն է»,- ասել է նա։

Պատգամավորը նաև նշել է, որ Հայաստանում կա մի կուսակցություն, որը հայտարարում է, թե Հայաստանի տիրապետության տակ են գտնվում ադրբեջանական տարածքներ։ Ըստ նրա՝ այդ հայտարարությունները հանդիսանում են պատերազմի առիթ տվող գործոն։

«Եթե պատերազմ է մեր վրա բերում որևէ մեկը, ապա այդ պատերազմի առիթ տվող գործոններն են։ Նիկոլ Փաշինյանից բացի Հայաստանում պատերազմի առիթ տվող չկա։ Եթե կա պատերազմի եռագլուխ դև, ապա այն Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև–Ռեջեփ Թայիփ Էրդողան եռագլուխ դևն է»,- հավելել է Վարդանյանը։