Արդեն մի քանի ամիս է, ինչ հայկական հասարակության ուշադրությունը կենտրոնացած է Աշխեն Ալեքսանյանի գործի վրա, որը սկսվեց որպես պետական անվտանգության խախտման մեղադրանք, սակայն վերջնական արդյունքը դարձավ իշխանական լիազորությունների չարաշահման հոդվածով դատապարտում։
Գործը սկիզբ առավ 2025 թվականի ամռանը, երբ «Հրապարակը» տեղեկություն տարածեց, թե օդանավակայանում ձերբակալվել է հայ կին դիվանագետ՝ լրտեսության կամ պետական դավաճանության մեղադրանքով։ Այս տեղեկությունը հաջորդեց ԱԳՆ-ում կատարված խուզարկություններին, որոնց ընթացքում առգրավվեցին համակարգիչներ և փաստաթղթեր։ Թեև պաշտոնական մարմինները բոլոր հարցումներին հերքում էին այդ տեղեկությունները, մի քանի օր անց հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Ավստրիայում նորանշանակ հյուպատոս Աշխեն Ալեքսանյանը։
Նրա դեմ հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն)։ Ըստ մեղադրանքի՝ Ալեքսանյանը անձնային կապ ունեցել է մի ադրբեջանցու հետ, և իրավապահ մարմինները նրան մեղադրում էին պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ փոխանցելու համար։ Այս իրադարձությունները մեծ աղմուկ հարուցեցին համացանցում, որտեղ լայնորեն տարածվեց երիտասարդ կնոջ լուսանկարը, և նրա հասցեին հնչեցին բազմաթիվ հայհոյանքներ։
ԱԳՆ-ն անմիջապես իր կայքից հեռացրեց Ալեքսանյանին վերաբերող բոլոր տեղեկատվությունը, այդ թվում՝ նրա նշանակման մասին հրամանը։ Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց՝ հաստատելով, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա։
Ալեքսանյանը մեղադրանքը չէր ընդունում, և նրան կալանավորեցին։ Նրա պաշտպանը պնդում էր, որ մեղադրանքը հիմնավոր չէ։ Սակայն մոտ մեկ ամիս անց Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը Ալեքսանյանին արդարացրեց պետական դավաճանության հոդվածով։ Դատարանը վերաորակեց առաջադրված մեղադրանքը՝ այն դիտարկելով որպես իշխանական լիազորությունների չարաշահում։
Այսպիսով, երիտասարդ կնոջը քննիչ-դատախազով պախարակել են, մեղադրել պետական դավաճան լինելու մեջ, մեղադրանքից բորբոքված մարդիկ սոցցանցերում հայհոյանքներ տեղացին կնոջ գլխին, իսկ պարզվեց նա անմեղ էր, առնվազն՝ դավաճանություն կամ լրտեսություն չէր եղել։
Ալեքսանյանի պաշտպան Աբգար Պողոսյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը դատավճիռ է արձակել և իր պաշտպանյալին դատապարտել է 2 տարվա ազատազրկման։ Փաստաբանը նշեց, որ իրենք բողոքարկելու են այս դատավճիռը Վերաքննիչ դատարան՝ ինչպես պատժի, այնպես էլ մեղավորության մասով։ Նրա խոսքով՝ իրենց պաշտպանյալի գործողություններում հանցանք չկա, և նման հոդվածով դատված անձի ազատազրկման դեպքեր գրեթե չեն գրանցվել։
Փաստաբանը նաև հստակեցրեց, որ Աշխեն Ալեքսանյանը նոր-նոր Վիեննայում նշանակված էր հյուպատոս, սակայն չի հասցրել ստանձնել պաշտոնը։ Նրան Քննչական կոմիտեն կանչել է հարցաքննության, որտեղ նա ոտքով է գնացել և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել՝ օժանդակելով քննությանը։