2025 թվականի դեկտեմբերի 28-ին, տարեվերջյան պատարագի օրը, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ի պաշտոնական կայքի՝ Civic.am-ի հետ զրույցում քաղաքացի՝ ուղիղ եթերում բռնության կոչ էր հնչեցրել՝ ուղղված Հայաստանի կաթողիկոսին։ Լրագրողի հարցին՝ «ինչ պետք է անել, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա», նա պատասխանել էր՝ «Մի հատ քար տփեն գլխին, սատկացնեն»։
Այս դեպքի արդյունքում պարզվեց, որ նա Գառնու համայնքապետարանի աշխատակից Էդվարդ Ստեփանյանն է՝ «Ջնդոյի Էդոն» մականվամբ։ Հանրային աղմուկից և պահանջներից հետո դեպքի վերաբերյալ հունվարի 7-ին նախաձեռնվեց քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բռնություն գործադրելու հրապարակային կոչ)։
Այնուամենայնիվ, 6 ամիս անց, երբ ես դիմեցի Քննչական կոմիտե՝ պարզելու համար, թե գործով անցնող մեղադրյալ կա՞, ստացա բացասական պատասխան։ Ըստ կոմիտեի՝ քննիչը դիմել է հսկող դատախազին՝ քրեական հետապնդում հարուցելու համար, սակայն դատախազը մերժել է։
Այսպիսով, իշխանությունների կողմից սկսված քրեական գործը, որը նախապես ներկայացվել էր որպես բռնության կոչի դեմ պայքարի միջոց, առայժմ չի ունենում մեղադրյալ։