Համազգային տարածքում՝ առանձին շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ի ցերեկը և 25-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։
25-ի գիշերը, 26-28-ը կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, որի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19 մ/վ արագությամբ։ 25-ին և 28-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Ապրիլի 24-28-ն առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան` 3-6 մ/վ։ Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում․ ապրիլի 23-ի ցերեկը՝ մինչև 18-22 մ/վ, 24-ին՝ մինչև 21-26 մ/վ։
Երևան քաղաքի ապրիլի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32.2°C (2008թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ – 2.2°C (1993թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 13.5°C