Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն հայտարարել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին թե՛ դիվանագիտորեն, թե՛ արդեն որոշ ժամանակ նաև ռազմական առումով։
Ըստ նրա՝ ֆրանսիական զենք մուտք է գործում Հայաստան, որպեսզի երկիրը կարողանա ապահովել իր պաշտպանությունը։ Լըկոռնյուն նաև հստակեցրել է, որ ֆրանսիացի զինվորները վերապատրաստում են հայ զինվորականներին։
Վարչապետը նշել է, որ այս քայլը հիմնված է երկու երկրների միջև եղած պատմական կապի վրա։ «Մեր երկու ժողովուրդների փոխհարաբերությունների պատմությունը հազարամյակների պատմություն ունի, մեր երկու երկրների միջև բարեկամությունն ամրապնդվել է», – ասել է նա։
Այս հայտարարությունը ամփոփում է Ֆրանսիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության բնույթը։