Ինչպես տեղեկացվել է, Ռուսաստանում արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրի 338,000 շշի վաճառքը։ Այս մասին հայտնում է Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի փոխտնօրեն Ռևազ Յուսուպովը։
«Ռոսպոտրեբնադզորը» (Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը) պահանջել է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնասը կանխելու» նպատակով։
Վաճառքի արգելքը վերաբերում է 2026 թվականի փետրվարի 17-ից մարտի 5-ը արտադրված հանքային ջրի խմբաքանակին։