«Նեմեսիսը՝ մշակույթում» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը հավաքեց մշակութային, քաղաքական և պատմական գործիչների

Ապրիլի 26-ին Երևանում, «Թեքեյան կենտրոնում», տեղի ունեցավ ռազմական կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանի նկարահանած «Նեմեսիսը երեկ, այսօր, վաղը» ֆիլմի առաջին ցուցադրությունը։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Հայոց Մեծ Եղեռնից հետո թուրք դահիճներին ահաբեկած հերոսների հետնորդներ, մշակույթի և քաղաքականության գործիչներ, պատմաբաններ, արվեստագետներ, ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներ և հյուրեր։

Միջոցառումը բացվեց ՀՀ օրհներգի հնչելով, որից հետո րոպեով մոռացվեց աշխարհը՝ հարգանքի տուրք մատուցելու համար զոհ գնացած հայրենակիցներին։ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պսակ քահանա Մկրտչյանը ողջունեց ներկաներին Տերունական աղոթքով և կարևորեց նման մշակութային նախաձեռնությունների դերը հայապահպանության գործում։ Նա մեջբերեց Մովսես Խորենացու այն հայտնի խոսքը․ «Թեպետ մենք փոքր ածու ենք… բայնպես մեր աշխարհում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվում», որը հատկապես արդիական էր «Նեմեսիս» գործողության համատեքստում։

«Թեքեյան կենտրոն»-ի տնօրեն Արմեն Ծուլիկյանը նշեց, որ ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունենում այն օրերին, երբ հայ ժողովուրդը հիշում է իր միլիոնավոր նահատակներին։ Նրա խոսքով՝ «Նեմեսիսը» ոչ միայն վրեժխնդրության, այլև արդարադատության գործողություն էր, որը փրկեց մեր պատիվը։ «Նեմեսիսը՝ մշակույթում» հասկացությունը, ըստ նրա, մեծ խորհուրդ ունի, քանի որ այս ֆիլմը միայն մեկ դրվագ է «Նեմեսիս»-ի պատմության մեջ, որը կառաջացնի նոր մշակութային արժեքներ։

Ֆիլմի ռեժիսոր Սամվել Թադևոսյանը նշեց, որ «Նեմեսիս»-ը հայ ժողովրդի ազատագրական պայքարի լուսապսակ առաջնորդն է, իսկ իրենց գործողությունները՝ փառավոր ռահվիրաներ։ Նա պատմեց, որ ֆիլմի ստեղծման գաղափարը ծնվել է դեռևս 44-օրյա պատերազմի օրերին՝ «Խրամատային մշակույթ» նախագծի շրջանակում։ Գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանի կողմից նկարված Թիֆլիսի փողոցը, որտեղ Արտաշես Գևորգյանը սպանել էր Ջեմալին, դարձավ ֆիլմի հիմքը։

Հանդիսավորության ընթացքում ներկաներին ողջունեցին և խոսք ուղղեցին նաև մեկնաբան, լրագրող Արտյոմ Երկանյանը, «Genesis Armenia» հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանը, գրականագետ Սամվել Մուրադյանը, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ինչպես նաև ֆիլմի ստեղծման գործում կարևոր դեր ունեցող Արտաշես Գևորգյանի թոռը՝ Արմեն Գևորգյանը։ Թիֆլիսաբնակ նկարիչ Անդրեյ Շուգարովը պատմեց իր պապի մասին, ով նույն ժամանակ գնդակահարվել էր Բերիայի հրամանով։

Միջոցառումը զարդարեցին նաև երաժշտական համարներ՝ ճանաչված երգիչների և քանոնահարուհու կատարմամբ։ Ֆիլմի աշխատախմբի կողմից պատվոգիրներ հանձնվեցին իրենց աջակիցներին՝ «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամի գործադիր տնօրենին և հոգաբարձուների խորհրդի անդամներին։ Ցուցադրության վերջում ֆիլմի ստեղծագործական խումբը հայտարարեց նաև «Նեմեսիս»-ին նվիրված թանգարանի հիմնադրման նախաձեռնության մասին։