Գյումրի-Կարս երկաթգծի վերագործակցության հարցում՝ պայման դնելու անհրաժեշտության մասին

Հայաստանը, բանակցելով Թուրքիայի հետ Գյումրի-Կարս երկաթգծի վերագործակցման հարցում, պետք է մոտեցնի այս հարցը ավելի լայն տեսանկյունից։ Կենտրոնանալը պետք է ոչ թե միայն այն փաստի վրա, որ Թուրքիան ցանկանում է գործարկել այդ հատվածը, այլ այն վրա, թե արդյոք այդ գործարկումը Հայաստանին ավելի հեռուն՝ դեպի Սև ծով ելք կտրամադրի, թե՞ դա պարզապես մի փոքր հատված է, իսկ մնացածը կմնա Թուրքիայի վերահսկողության տակ։

Հայաստանը պետք է հստակ հասկանա, թե ինչ պայմաններով է այս ելքը տրամադրվում։ Թուրքիան պարտավորվածություն ունի միջազգային կոնվենցիաներով, որոնք վավերացրել է Թուրքիայի խորհրդարանը, և որոնք նույնպես վավերացրել է Հայաստանը։ Ըստ այդ կոնվենցիաների՝ ծով ունեցող երկիրը պարտավոր է իր ծովային ելքը տրամադրել ցամաքային երկրներին։

Այս կոնվենցիաների համաձայն, գործընթացը պետք է իրականացվի բոլորովին անվճար։ Այսինքն՝ այսօր Վրաստանի տարածքով բեռներ փոխադրելը խախտում է միջազգային կոնվենցիաները, որովհետև դրանք վավերացրել է նաև Վրաստանը, իսկ դրանցում նշվում է՝ անվճար պետք է տրամադրվի, մինչդեռ Վրաստանը մեզանից տրանզիտի գումար է վերցնում։ Հայաստանի քաղաքական դիվանագիտությունը պետք է տիրապետի այսպիսի տարրական տնտեսական դիվանագիտության նորմերին։

Հայաստանը կարող է իր քաղաքական անկախությունը վերածել նաև տնտեսական անկախության՝ օգտվելով կոմունիկացիաներից։

Ինչ վերաբերում է Թուրքիայի շահագրգռվածությանը, ես այն տեսնում եմ մի քանի հիմնական կետում։ Թուրքիան շահագրգռված է Գյումրի-Կարս երկաթգիծը գործարկելու համար։ Առաջինը՝ Թուրքիայի արևելյան նահանգների զարգացումն է։ Երկրորդը՝ Թուրքիան ցանկանում է ապացուցել, որ քաղաքակիրթ երկիր է՝ հարաբերությունները նորմալացնելով Հայաստանի հետ։ Երրորդը՝ դրանով կարող է մասնակցություն ունենալ տարածաշրջանում դրական գործընթացների զարգացմանը և անաչառության հիմք դնել։