Նախընտրական շրջանում հստակ դիտարկվեց, թե ինչպես էին ապաքաղաքական բանակն ու պաշտպանության համակարգը քաղաքականացվում, «ՔՊ-ացվում»։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դարձավ ակտիվ քարոզիչ, սակայն նրա հայրենի Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանք» կուսակցությունը ստացավ ամենաքիչ ձայերը։
Քաղաքական գործիքի դերում օգտագործվեցին նաև վարժական հավաքները։ 25-օրյա հավաքներին մասնակցությունը դարձավ պատժամիջոց դրսից ժամանած ՀՀ քաղաքացիների կամ ընդդիմադիրների համար։
Բանակը մի անգամ էլ օգտագործվեց մայիսի 28-ի զորահանդեսի ժամանակ, որը կազմակերպվեց փիառ նպատակներով։ Զինվորականների ներգրավումը ակտիվ էր նաև ընտրություններին։ Ընտրատեղամասերում զինվորներին շարքով տանում էին սպաները, անգամ քվեարկության ավարտից հետո։
Ընտրություններից հետո բանակի հետ կապված գործընթացներն ավելի են սրվել։ Դարձավ հայտնի, որ զորամասերից մեկի քվեարկության արդյունքները չեն բավարարել իշխանություններին, և հիմա բանակի ղեկավարությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե որ հրամանատարի տեղամասում են գրանցվել «վատ» արդյունքներ։
Այս ուղղությամբ ամենից եռանդուն «աշխատում» էր երկրորդ կորպուսի հրամանատար, ծնունդով ջավախքցի գեներալ Գարեգին Պողոսյանը։
Հայտնի դարձավ նաև մի այլ դեպք։ Պապիկյանը բանակից զորացրելու ապօրինի հրաման է ստորագրել Ստեփանավանում ԲՀԿ անդամ կնոջ երկու զավակներին, որոնք կադրային զինվորականներ են։