Մենք սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը, որի շուրջ ոչ միայն լավատեսության, այլև հույսի նշան չկա։ Սակայն, մինչ այդ, կարելի է մի փոքր զարմանալու տեղ տալ։ Ես նորից վերանայեցի Սահմանադրական դատարանի դատավորների կենսագրությունները և տեսա, որ նրանք նորմալ, գրագետ մարդիկ են, որոնք ունեն իրենց պատմությունները։ Իհարկե, նրանցից ոմանք կարող էին հանգեցնել պատմության մեջ մնալու արժանի որոշման՝ իշխանությանը սահման դնելով։
Նման որոշումը, եթե այսօր կայացվեր, կարող էր հայկական պետությանը շտկել մեջքը և ուղղորդել այն ճիշտ ուղու։ Պատմությունը լի է նման խիզախ և ճակատագրական քայլերի, որոնց կայացումից հետո պարզ է դառնում, որ նախապես եղած վախերը և կասկածները հիմնավորված չէին։
Սակայն, մյուս կողմից, ես պատկերացնում եմ, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու նրա հավատարիմ կազմակերպիչները հրճվով հետևում Սահմանադրական դատարանի քննությանը և մեր սպասումներին։ Նրանք ամենալավն են գիտեն, թե ինչ ֆանտաստիկ խախտումների, մանիպուլյացիաների, պետական ռեսուրսների և ընտրակաշառքի գնով են հասել իրենց իշխանության։ Այդ 49 տոկոսանոց արդյունքում, որը հայ ժողովրդի կամքի փոխարեն դարձել է իշխանության կայունության հիմք, կարելի է գտնել ամեն ինչ՝ սկսած Մակրոնի գրկախառնությունից մինչև Ուրսուլայի աջակցությունը, եվրոպական առաջնորդների ապօրինի միջամտությունից մինչև Ալիևի քողարկված աջակցությունը։
Եվ այս ամենի ֆոնին, իշխանության կողմից պահված մարդիկ, նստած էկրանների առաջ, պարզապես «ղժժում» են բոլորիս վրա։ Նրանք ծիծաղում են իրավաբանական տերմիններով խոսող, մասնագիտական վերլուծություններ անող փաստաբաններին, որոնք փորձում են Սահմանադրական դատարան կոչվող «պատն» իրենց լուսավոր ճակատներով փլել։
Նրանք հեգնանքով են կարդում հանրային և քաղաքական գործիչների վերլուծությունները՝ ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումների, իրենց լեգիտիմության պակասի և դրսի աջակցությամբ իրականացված իշխանազավթման մասին, և հռհռում նրանց միամտության վրա։
Նրանք հետևում են, թե ինչպես են ազնիվ հայ մարդիկ անզորությունից ատամները կրճտացնում և իրենց հասցեին լուտանքներ ու անեծքներ տեղում, որպեսզի գոնե հոգիները հանգստանան։
Հետևում են այս ամենին և պաշտոններ են բաժանում՝ ցուցադրելով, որ Սահմանադրական դատարանը նրանց համար ոչինչ է, իրենց ֆեյքերի պոակին համազոր մի կառույց։
Հետևում են և հերթական քրեական գործ են հարուցում պատերազմի հերոսի նկատմամբ (Էդիկ Մալոյանի)։
Հետևում են և հերթական սուտ են փչում (Աջափնյակի մետրոն, Նորագավիթը, աղբամշակման գործարանը…)։
Հետևում են և սահմանազատման հաջորդ փուլը են նախապատրաստում (Կիրանցի սահմանազատումն իրականացրած զինվորականին տեղափոխել են Գեղարքունիք)։
Հետևում են և հերթական օրենսդրական փոփոխությամբ են իջեցնում ընտրողների քանակը, որպեսզի կարողանան անցկացնել իրենց իշխանությունը։
Չնայած Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ կառավարության կազմում փոփոխություններ չեն լինելու, սակայն…
Հայաստանի քաղաքական դաշտում իրավիճակը կրկին շիկանում է։ Իրավապահների ուշադրությունը հայտնվել է…