Ապրիլի 24-ի առավոտյան Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացել է մարդ։
Իրավապահ մարմինները ստացել են տեղեկություն, որ «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է դի։
Տեղի ունեցածի մասին առաջին տեղեկությունները տարածվել են ցանցում։ Ինքնավնասման փորձից հետո տղամարդը նետվել է հյուրանոցի 4-րդ հարկից։
Իրավապահների կողմից կատարված նույնականացման արդյունքում պարզվել է, որ մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ 35-ամյա Աշոտ Խ․-ն է։
Հիշեցնենք, որ հյուրանոցը պատկանում է «888» սուպերմարկետների սեփականատեր Նարեկ Նալբանդյանին։ Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել՝ պարզելու միջադեպի բոլոր հանգամանքները։