Հոգեբանական պատերազմի գործիքներ․ Ինչո՞ւ է իշխանությունը վախի մթնոլորտ ստեղծում

Հայաստանում ընդդիմության նկատմամբ հակաքարոզչության ռազմավարությունը, որը դրսևորվում է նոր բառակույտների և հակառակորդին «շուն-շանգյալ» կամ «քաբաբիկներ» անվանելու միջոցով, ունի ոչ միայն քաղաքական, այլև խորը հոգեբանական հիմքեր։

Այս պահվածքը, որը ներառում է գոռգոռոցներ, պատերազմով ահաբեկելու փորձեր և բառապաշար, միտված է առաջին հերթին վախի զգացում ստեղծելուն։ Իրենք վա բանկ են գնացել, և արդեն իրենց ամբողջ էությունն են բաց ներկայացնում։ Ներկա իրադրությունը շատ նման է 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանության գալու պահին։

Վախի մթնոլորտը հոգեբանական պատերազմի հիմնական հույսն է։ Նրանք կարծում են, որ այդ մթնոլորտում իրենք կարողանան վերարտադրվել։ Այս մարտավարության նպատակը հանրության կոլեկտիվ ինքնագնահատականն իջեցնելն է։ Սա թուլացնում է մարդկանց ինքնությունը և այդպիսով նաև՝ պայքարելու մոտիվացիան։ Այս պայմաններում մարդը սկսում է մտածել, թե ո՞վ է նա, և արդյո՞ք իր գործողություններն ինչ-որ բան են փոխում։

Այս համատեքստում «խաղաղության» խոստումներն ունեն երկակի բնույթ։ Դրանք ցանկալի են հնչում, բայց անորոշ են և անհեռանկար։ Դրանք կարող են ծուղակ լինել։

Այսպիսով, իշխանության կողմից օգտագործվող լեզուն և վարքագիծը հոգեբանական պատերազմի հստակ դրսևորում են, որի նպատակը հանրության ինքնագնահատականն իջեցնելն ու պայքարելու ցանկը խեղճացնելն է։