«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Շուշան Ավագյանը հայտարարել է, որ իրենց կուսակցությունը կտրուկ բացառում է ցանկացած տեսակի համագործակցություն գործող իշխանության հետ։
«Մեր ընտրական ցուցակում ներկայացված անձինք գաղափարապես պատրաստ չեն ցանկացած տեսակի համագործակցություն ունենալու այս իշխանության հետ։ Երբ դու չես կիսում որևէ տեսլական, քաղաքական միտք, դու չես կարող պարզապես գնալ դրան՝ առանց հավատալու։ Դրա համար մենք կտրուկ բացառում ենք ցանկացած համագործակցություն»,- նշել է նա։