«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը, որը հայտնի է նաև Կանդազ անունով, դադարեցրել է իր հացադուլը։
Այս որոշումը կայացվել է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հորդորից հետո։
Հիշեցնենք, որ Արթուր Ավանեսյանը ձերբակալվել էր ապրիլի 27-ին։ Նախկին զինվորականը մեղադրվում է ընտրակաշառք տալու համար, սակայն մեղքը չի ընդունում։ Ձերբակալությունից անմիջապես հետո նա հայտարարել էր հացադուլի մասին։