Իմ աշխատասեղանը հեղեղվեց տասնյակ նամակներով՝ արձագանքելով իմ նախիրապան ընտրությանը։ Դրանք հստակ ցույց տալիս էին տափարակի բնակիչների տարբեր դիրքորոշումներ։
«Հոծախումբ» անունով ընտրողների խումբը հայտնեց, որ չնայած իրենց հանդի խոտն անտերությունից կծղած է, նրանք հավատում են իմ խոստումներին՝ խաղաղության, հյութեղ խոտի և սառնորակ ջրի մասին։ Նրանք նույնիսկ պատրաստ են թույլ տալ, որ հարեւան նախիրները ներխուժեն իրենց արոտավայրեր, եթե դա խաղաղության գնն է։
Ազատամարտիկ գոմեշների խումբը շնորհակալություն հայտնեց ինձ՝ նշելով, որ իմ շնորհիվ իրենք ազատվել են իրենց հանդի շլնքից։ Նրանք խնդրեցին միայն մեկ բան՝ թշնամուն չասել, որ իրենք իրենց դեմ կռվել են։
Մի մայր, որը կորցրել է երկու հորթուկ վերջին պատերազմում, շնորհակալություն հայտնեց ինձ՝ ընդունելու իր մատաղացու։ Նա նշեց, որ նրանք ընտրել են ինձ իրենց չորս ոտքով և սմքած պտուկներով։
Սահմանամերձ ուրթի բնակիչ այծը հայտնեց, որ իրենք քանի տարի է՝ մերժում են եղել, բայց իմ խոստումները հուսադրեցին նրանց։ Նրանք նույնիսկ խնդրեցին, որ իրենց արոտի տարեն։
Մյուս նամակները հավաստիացնում էին, որ նրանց նախիրը երբեք հանդ չի ունեցել, կամ որ նրանք միշտ հոգով եղել են իմ կողմում։
Այս նամակների հետ մեկտեղ ստացվեցին նաև արտաքին շնորհավորանքներ։ Հարեւան տափարակի նախրչուց հայտնեցին, որ գնահատում են նախիրների միջև ցանկապատները վերացնելու ջանքերը։ Հեռավոր տափարակի նախրչուց նշեցին, որ նրանց փորձը հետաքրքրում է, քանի որ նրանց առանձնյակները երբեմն դժգոհում են խոտի պակասից։ Գայլերի միջազգային միությունը նույնիսկ նշեց, որ նախիրների ինքնակամ մոտեցումը գայլանոցներին պատմական նվաճում է։
Սակայն, ես նամակները չկարդացի։ Գիտեի, որ բոլորը հերթով կբացատրեին, թե ինչու են արժանի նախրում մնալ։ Քայլելով դեպի անհայտ ճակատագիր, ես վստահ եմ, որ գնում եմ դեպի խաղաղություն։