Երևան են ժամանել մի շարք երկրների առաջնորդներ՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսի 4-ին Հայաստանի մայրաքաղաքում։
Հայաստանի մայրաքաղաքում են Ռումինիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Ուկրաինայի, Հունաստանի, Բուլղարիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահները, ինչպես նաև Մոնակոյի Իշխանապետության իշխանը։
Գագաթնաժողովին մասնակցելու համար ժամանել են նաև Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Լիտվայի, Սերբիայի, Ֆինլանդիայի, Լյուքսեմբուրգի, Վրաստանի, Էստոնիայի, Կոսովոյի, Լիխտենշտայնի, Անդորրայի, Բելգիայի, Իռլանդիայի վարչապետները։
Երևանում են նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրիօղլուին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը գագաթնաժողովին չի մասնակցելու՝ այլ աշխատանքային պարտականությունների պատճառով։