Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին։ Հանդիպման ընթացքում ռուսական կողմը հստակորեն արտահայտել է իր անընդունելիությունը Երևանում տեղի ունեցած միջոցառումների շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն «ամբիոն» տրամադրելու փաստի կապակցությամբ։
Ինչպես հայտնի է, Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման ժամանակ Զելենսկին հայտարարել էր, թե «ուկրաինական դրոնները կարող են անցնել շքերթի վրայով»՝ անդրադառնալով լուրերին, թե 2026 թվականին Մոսկվայում նախատեսվում է անցկացնել ռազմական տեխնիկա չներգրավող շքերթ։
Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Մոսկվայում այս իրադարձությունը վրդովմունքով են ընդունել։ Ռուսական կողմը համարում է, որ պաշտոնական Երևանի կողմից Զելենսկու նման հայտարարությանը պատշաճ բացասական գնահատականի բացակայությունը չի համապատասխանում ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային բնույթին։
Հանդիպման ընթացքում Գուրգեն Արսենյանը խոստացել է Երևանին զեկուցել ռուսական կողմի մտահոգության մասին։ Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ կհանգեցնի երկրի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծում, ինչը, նրա խոսքով, կունենա քաղաքական և տնտեսական հետևանքներ Հայաստանի համար։